Իրաքի նախկին նախագահը ընտրվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար

19 Դեկտեմբերի, 2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իրաքի ներկայացուցիչ Բարհամ Ահմեդ Սալեհին ընտրել է որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար։ Նա կղեկավարի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերատեսչությունը (UNHCR) 2026 թվականի հունվարի 1-ից՝ հինգ տարի ժամկետով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ մամուլի ծառայությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է այս որոշումը։

Բարհամ Ահմեդ Սալեհը զբաղեցրել է Իրաքի նախագահի պաշտոնը 2018-2022 թվականներին։

 

Leave a Comment