Հիբրիդային վտանգների ու ներքաղաքական խոսույթների միջև սահմանը պետք է հստակ գծել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը օրերս հայտարարեց, որ 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ արտաքին միջամտության դեմ պայքար համար։ Հայաստանում այդ հայտարարությունը միանշանակ չընդունվեց․ ընդդիմությունը մեղադրեց ԵՄ-ին ներքաղաքական գործընթացին միջամտության մեջ։ «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են այս հայտարարությունները և անդրադարձ են կատարում այս հարցով մտահոգություններին։

Leave a Comment