Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել


Հարեվաններ


Ստամբուլի պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել հազար զոհվածի մարմին, Ուկրաինան Ռուսաստանին՝ 26, տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։


Զոհվածների մարմինների հանձնումը տեղի է ունենում ամռանը Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։


Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելու Համակարգող շտաբը իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ Կիեւը ստացել է զինվորականների 1 003 մարմին, առաջիկայում տեղի է ունենալու նրանց նույնականացումը։


Մարմինների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել նոյեմբերին։ Այդ ժամանակ Մոսկվան Կիեւին էր հանձնել 1 000 զինվորականի մարմին, իսկ Կիեւը՝ 30։





Leave a Comment