ԵԿԲ-ն չորրորդ անգամ անընդմեջ պահպանել է տոկոսադրույքները նախկին մակարդակում

ԵԿԲ-ն դեկտեմբերի նիստի արդյունքներով չի փոխել իր երեք հիմնական տոկոսադրույքները։

Կարգավորիչի հաղորդագրության համաձայն՝ ավանդների տոկոսադրույքը պահպանվել է տարեկան 2% մակարդակում, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ 2.15%, իսկ մարժինալը՝ 2.4%։

Որոշումը համընկել է վերլուծաբանների և շուկայի մասնակիցների սպասումների հետ։

Տոկոսադրույքներն այս մակարդակներում պահպանվում են հուլիսից ի վեր։

ԵԿԲ-ն շարունակում է ակնկալել, որ միջնաժամկետ հեռանկարում գնաճը եվրագոտում կկայունանա 2% մակարդակում։

Տոկոսադրույքների փոփոխման կամ պահպանման վերաբերյալ որոշումները հիմնված կլինեն գնաճի կանխատեսումների և դրանց հետ կապված ռիսկերի վրա։ ԵԿԲ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ճշգրտել իր բոլոր գործիքները՝ գնաճը նպատակային մակարդակում կայունացնելու համար։

Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ակտիվների գնման ծրագրերի՝ PEPP և APP շրջանակում ԵԿԲ-ի կողմից ձեռք բերված արժեթղթերի պորտֆելը կրճատվում է չափավոր և կանխատեսելի տեմպերով, քանի որ կարգավորիչը այլևս չի վերաներդնում մարման ենթակա արժեթղթերից ստացվող միջոցները:

Leave a Comment