Սպանված հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ Ռեյները ընկերներին ասել է, որ վախենում է որդուց՝ Նիքից, և որ նա կարող է վնասել իրեն, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը։
«Ես պարզապես սարսափում եմ նրանից (Նիքից – խմբ.): Հավատս չի գալիս, որ պատրաստվում եմ սա ասել, բայց վախենում եմ որդուցս: Կարծում եմ՝ իմ սեփական որդին կարող է վնասել ինձ», – Ռեյների խոսքերն է մեջբերում թերթի աղբյուրը:
Ավելի վաղ Ռեյներների որդուն՝ Նիկին, պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել ծնողների սպանության համար։ Մեղադրողը ընդգծել է, որ 32-ամյա սցենարիստին սպառնում է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի, կամ մահապատիժ։