Հայաստան-Վրաստան սահմանն է հատում ադրբեջանական ծագման բենզինը

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Iravaban.net-ը տեղեկանում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունից։

«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,- գրել է Պապոյանը։

Leave a Comment