«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:


Այս տարի քվեարկության և թեկնածուների ընտրության կարգում տեղի է ունեցել փոփոխություն։ Քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեն միայն մեկին․ ամենաշատ ձայներ ստացած խաղացողն ու մարզիչը կստանան մրցանակները։ 


«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներն են՝


Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» (Երևան)


Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» (Երևան)


Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)


Վարազդատ Հարոյան – առանց ակումբի


Սերգեյ Մուրադյան – «Նոա» (Երևան)


Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)


Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)


Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)


Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)


Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)


Հենրիխ Մխիթարյան – «Ինտեր» (Իտալիա)


Լուկաս Սելարայան – «Բելգրանո» (Արգենտինա)


Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)


Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ» (Երևան)


Հենրի Ավագյան – «Փյունիկ» (Երևան)


Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)


Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ» (Երևան)


Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)


Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Լեհաստան)


Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)


Նարեկ Աղասարյան – «Ուրարտու» (Երևան)


Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:


 


«Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներն են`


Եղիշե Մելիքյան – Հայաստանի ազգային հավաքական / «Փյունիկ»


Վահե Գևորգյան- «Ալաշկերտ» / «Վան»


Ռոբերտ Արզումանյան – «Ուրարտու»


Վարդան Մինասյան – առանց ակումբի


Արտակ Օսեյան – «Փյունիկ»


Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:


Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով ձեր տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն՝ կցելով լրագրողական բեյջը: 


Քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը` ժամը 18։00-ը: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: 

Դիտումների քանակ2

Leave a Comment