58-ամյա Ջուլիա Ռոբերտսը իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա առանց դիմահարդարման է։ Լուսանկարում դերասանուհին ձեռքին է պահում իր ընկերոջ և լուսանկարիչ Ալեքս Լուբոմիրսկու «Սրբազան բնություն» նոր գիրքը։
«Նա 20 տարով ավելի երիտասարդ է թվում», – նշում է PageSix-ը դերասանուհուն նվիրված հրապարակման մեջ։

Ջուլիա Ռոբերթսը պնդում է, որ պլաստիկ վիրահատություն չի կատարել։ Դերասանուհին բացատրել է, որ նախընտրում է բնական ծերացումը և չի պլանավորում դեմքի վիրահատություն անել։ 2014 թվականին բրիտանական You Magazine հրատարակությանը տված հարցազրույցում Ռոբերթսն ասել է. «Հոլիվուդյան չափանիշներով, ես, հավանաբար, մեծ ռիսկի եմ դիմում՝ դեմքի վիրահատություն չանելով, բայց չեմ պլանավորում դա անել»։
Ռոբերթսն ավելի քան 20 տարի ամուսնացած է օպերատոր Դանիել Մոդերի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ 21-ամյա դուստր Հեյզելը և որդի Ֆինեասը (նրանք երկվորյակներ են) և 18-ամյա Հենրին։


