«Հայաստանի ընդդիմությունը «պետական հեղաշրջման» եւ «ահաբեկչության» մեղադրանքներով ճնշման տակ է»` կարծում է թուրք վերլուծաբանը. «Ազգ»

«Հայաստանի ընդդիմությունը «պետական հեղաշրջման» եւ «ահաբեկչության» մեղադրանքներով ճնշման տակ է»` կարծում է թուրք վերլուծաբանը

Սույն վերնագրով հոդված է հրապարակել Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը՝ հղում անելով Անկարայի Հաջի Բայրամ Վելի համալսարանի դոցենտ Լեւենթ Էրսին Օրալլիի վերլուծությանը:

«Ընդդիմության համակարգված չեզոքացումը, զուգորդված նույնիսկ հրապարակայնորեն աջակցություն ունեցող քաղաքական գործիչներին «հակառեժիմային» պիտակավորմամբ, արտացոլում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների լուրջ քայքայումը», գրում է վերլուծության հեղինակն՝ իր «Քաղաքական ընդդիմության վրա ճնշումը Հայաստանում «հեղաշրջման-ահաբեկչության» մեղադրանքներով» վերնագրյալ հրապարակման մեջ, որին դեկտեմբերի 5-ին հղում է անում «Ազերթաջը»՝ անգլերեն ընդարձակ, գերմաներեն ավելի սեղմ անդրադարձով:

«Հայաստանում ընդդիմությունն աճող ճնշումների տակ է: Ամիսներ շարունակ ընդդիմադիր քաղաքական գործիչները, անկախ պատգամավորները, ակտիվիստները եւ նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ձերբակալվել են «ահաբեկչություն», «հեղաշրջում ծրագրելու» կամ «սահմանադրական կարգի դեմ հանցագործություն» նախապատրաստելու մեղադրանքով: Դիտորդները կարծիք են հայտնում քաղաքական դրդապատճառներով դատավարությունների եւ դատական անկախության սահմանափակման մասին»: Վերլուծությունը մատնանշում է նաեւ, որ «2024-2025 թվականներին լրատվամիջոցների եւ խոսքի ազատությունը զգալի վատթարացել է, լրագրողների դեմ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել, ինչպես նաեւ արձանագրվել են սպառնալիքների եւ բռնության դեպքեր: Եկեղեցու դեմ էլ ձեռնարկվել են համակարգված միջոցառումներ, որոնք կրոնական ազատությունների խախտում են համարվում»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարում՝ Լեւենթ Էրսին Օրալլի

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment