Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները և Ուկրաինան պետք է պատրաստ լինեն անմիջականորեն շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները ձախողվեն։

«Եթե ԱՄՆ-ի գլխավորությամբ խաղաղ բանակցությունները ձախողվեն, մենք ստիպված կլինենք առաջիկա շաբաթներին գտնել ուղիներ, որպեսզի եվրոպացիները վերսկսեն լիարժեք երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի համար լիակատար թափանցիկության պայմաններում», – լրագրողներին ասել է Մակրոնը ԵՄ գագաթնաժողովից հետո։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է «գտնել Ռուսաստանի հետ պատշաճ զրույցի համար ճիշտ շրջանակը»։

Մեկնաբանելով Վաշինգտոնի ջանքերը ուկրաինական ճգնաժամը լուծելու հարցում՝ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իրավիճակը «իդեալական չէ»։

«Օգտակար կլինի շուտով կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ», – եզրափակել է Մակրոնը։

Leave a Comment