Կասեցվել է «Գրին քարտի» խաղարկության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ կասեցվել է «գրին քարտի» խաղարկության ծրագիրը: Ոոշման համար որպես պատճառ նշվում է, որ այս ծրագիրն է թույլ տվել Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողին մուտք գործել ԱՄՆ։

«Այս սարսափելի անձին երբեք չպետք է թույլատրվեր մուտք գործել մեր երկիր»,- գրել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:

«Գրին քարտի» խաղարկության միջոցով մինչև 50 հազար մարդու հնարավորություն է տրվում ստանալ ԱՄՆ-ի մշտական բնակության իրավունք՝ հիմնականում այն երկրներից, որոնք քիչ են ներկայացված ԱՄՆ-ում։

2025 թվականի լոտոյին դիմել է մոտ 20 միլիոն մարդ, որից ընտրվել է 130 հազարը։ Սակայն հաղթելուց հետո նրանք դեռ պետք է անցնեն մանրակրկիտ ստուգում՝ ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար։

Leave a Comment