Iravaban.net-ը ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը՝ «Ռոբերտ Ղևոնդյանի դիմումի հիման վրա՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին։
Որոշման բովանդակության մեջնշվում է, որ Սահմանադրական դատարանը քննության առնելով «Ռոբերտ Ղևոնդյանի դիմումի հիման վրա՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, պարզել է՝
- Ռոբերտ Ղևոնդյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 21-ին: Սահմանադրական դատարանի 2025 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-122 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Զեյնալյանը:
- Հաշվի առնելով, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ նշված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես՝ անհրաժեշտ է ստանալ սույն գործով պահանջված լրացուցիչ ապացույցներ, ուստի` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Սահմանադրական դատարանը
Քննության առնելով հարցը Սահմանադրական դատարանը որոշել է «Ռոբերտ Ղևոնդյանի դիմումի հիման վրա՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել՝ մինչև կասեցման հիմքերը վերանալը: