ԱՄՆ հարավային հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Արևելյան Խաղաղ օվկիանոսում հարվածել են երկու նավի, որոնք, ենթադրաբար, թմրանյութեր էին տեղափոխում։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավերը շարժվում էին Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվում էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – ասվում է հրամանատարության՝ X-ում տեղադրված հայտարարության մեջ։
Հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Ամերիկացի զինծառայողներ չեն տուժել։