Զելենսկի. Ուկրաինան և ԱՄՆ-ն դեռևս չեն լուծել Դոնբասի հարցը

Ուկրաինան և Միացյալ Նահանգները ձգտում են փոխզիջման Դոնբասի հարցում, լրագրողներին ասել է Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ խաղաղության պլանի համաձայնեցված տարբերակ դեռևս չկա։

«Կարծում եմ, որ բոլոր փաստաթղթերը վերջնականապես մշակելուց հետո կկարողանանք կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,-նրա խոսքերն է մեջբերում UNIAN-ը։

Զելենսկին հավելել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս «փնտրում է փոխզիջում» Դոնբասի հարցում: Նա ասել է, որ ուկրաինական ապագա բանակի զինման հարցը դեռևս չի քննարկվել:

Ավելի վաղ ամերիկյան Politico թերթը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մեծացրել է Կիևի վրա ճնշումը՝ նրան ստիպելու զիջումների գնալ հակամարտությունը դադարեցնելու համար։

Leave a Comment