Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հիմնադիր անդամ Մարիամ Կանայանը գրում է.
«Տեսա, որ Մայր Աթոռում արված live-ը ամբողջությամբ չէր ձայնագրվել ու միտքս կիսատ էր մնացել։
Մայր Տաճարում էի ժամերգության ժամանակ ու էն ինչ արեցին Նիկոլի հրահանգով եկածները ուղղակի ահաբեկության ձև էր։
Ժամերգության ընթացքում հրմշտոցով, մարդկանց տրորելով փորձում էին ներխուժել Տաճար։
Ներսում քրիստոնյաները ու սպասավորները ճիշտ պահին դեմն առան, դռները փակեցին ու չթողեցին պատկառանքը կորցրած խումբը ներխուժի Տաճար։ Բայց նրանք չհանգստացան, գոռգոռալով, դուռը ուժգին հարվածելով ձգում էին էին ներխուժել։
Ներսում գտնվող քրիստոնյաներիս համար, էս ամենը տեսնել, ապրելը մեծ ցավ էր, ամոթ ու նույնիսկ սարսափ։
Սարսափ է, գիտակցել այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը էսպես կարողանում է խառնակել ամենքին, հային հայի դեմ դուրս բերել, հայ ոստիկանին ստիպել պաշտպանել իր հրահանգ կատարողներին ու բաժանություն դնել հայրենակիցների մեջ… Ինչո՞ւ պիտի թողնենք, որ շարունակի պառակտել, որ մեկս մյուսին կասկածով նայենք:
Բոլոր քրիստոնայաներս, որ այսօր Մայր Աթոռում էինք, Կաթողիկոսի անձը չէ որ պաշտպանում ենք, կամ էլ անսխալական համարում նրան։
Պաշտպանում ենք Հայ Առաքելական Եկեղեցին, ՀԱԵ բոլոր քրիստոնյաների իրավունքները, այդ թվում սպասավորների ու ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ Տեր Տեր ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ։
Ցավոք սրտի պաշտպանում ենք փաստացի ՀՀ իշխանությունը յուրացրածների հակասահմանադրական, հակաեկեղացական հարձակումներից, տեռորից»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: