Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է.
«Ծանր օրեր ենք ապրում: Քրիստոսի Եկեղեցին, որը նաև Ազգային ինքնության պահապանն է, հալածվում է սեփական իշխանությունների կողմից:
Այս հալածանքի օրերին հատկապես գնահատելի է հավատացյալների և հոգևորականների հավատարմությունը և խիզախությունը:
Եկեղեցուն զորակցելու և ժամերգությանը մասնակցելու համար այսօր Մայր Աթոռ եկած քրիստոնյաները ցույց տվեցին նաև իրենց մերժողական վերաբերմունքը սեփական Եկեղեցուն և Կաթողիկոսին դավաճանած հոգևորականներին:
Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստի ընդմիջմանը Վեհափառ Հայրապետը ստիպված էր հոգևորականներին ճանապարհել տուն, քանի որ չէին գնում վեհարանից:
Այս վիճակից Եկեղեցին դուրս է գալու ավելի ուժեղ և մաքրված»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: