Ասում էին՝ «օգոստոսի 8»-ինը հակառուսական որոշում է, ես ասում էի՝ ոչ, նոր հնարավորություն է

«Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, նոր հնարավորություներ է բացում նաև ԵԱՏՄ-ի սահմաններում: Օգոստոսի 8-ի հռչակագրից հետո ասվում էր, որ սա հակառուսական որոշում է, որ սա ընդդեմ Ռուսաստանի է, ես էլ ասում էի՝ ոչ, ասում էի՝ սա նոր հնարավորություններ է բացում նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ անկախ Հայաստանի և անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել. «Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկաթուղային կապ»:

Leave a Comment