Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.12.2025 | 18:18

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսներն իրենց հայտարարած ժամից 1 ժամ ուշացումով ժամանեցին Մայր Աթոռ։ Չորս կողմից շրջապատված մեծաթիվ ուղեկցող անձանցով նրանք մոտեցան Վեհարանին՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

Հիշեցնենք՝ այս պահին Գարեգին Բ-ի մասնակցում է միասնական աղոթքի՝ «անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»: Զուգահեռ Վեհարանի մոտ բարձրախոսով ընդվզած եպիսկոպոսներից Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ ընթերցեց, նշելով, որ արդեն իսկ դա փոխանցել են քարտուղարություն։

Նրանց ամբողջ ելույթը գրեթե չէր լսվում․ ամբոխը վանկարկումներով և սուլոցներով խլացնում էր այն։ Նրանք մոտավորապես 10 րոպե մնացին Մայր Աթոռի տարածքում, ընթերցեցին հրաժարականի պահանջը, ապա նշելով, որ այսքանով իրենց առաքելությունը ավարտված է, կրկին առանց պատասխանելու լրագրողների հարցերին՝ հեռացան միկրոավտոբուսով։

Ռոզա Վարդանյան

Leave a Comment