Ավելի լավ էր բլոկադան շարունակվեր, բայց ես մնայի Արցախում. Հունան Ավետիսյան

Դեկտեմբեր 18,2025 22:22

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը մանկավարժ Հունան Ավետիսյանն է։ Ծնվել է Արցախի Հաղորտի գյուղում, 45 տարվա մանկավարժական փորձ ունի։

Հրայր Ավետիսյանի համար հայրենիքի գաղափարը միշտ էլ առաջնային է եղել և տարիներ շարունակ դրա հանդեպ ունեցած սերն ու նվիրումը փոխանցել է սերունդներին։

Ծանր փորձություններով անցած մանկավարժը բռնի տեղահանությունից հետո որոշեց շարունակել մանկավարժական գործունեությունը՝ համարելով այն ինքնապաշտպանության միջոց։ Գտնում է, որ պետք է առաջ շարժվել՝ չկորցնելով վերադարձի հույսը։

Արցախի հեռուստատեսություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment