Խստացվել են ճանապարհների պահպանման թերությունները ժամկետում չվերացնելու համար նվազեցումների ժամկետները

Կառավարության որոշմամբ լիազորող նորմ կսահմանվի ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող թունելների և կամուրջների պահպանման աշխատանքների իրականացման կարգի սահմանման համար:

Ըստ հիմնավորման, այն թույլ կտա ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքները: Մասնավորապես, մշտական սպասարկումն ապահովելու նպատակով՝ հիմնանորոգման, վերակառուցման կամ նորոգման աշխատանքների կատարման պայմանագրերի վաղաժամկետ լուծման դեպքում սահմանվել է ճանապարհահատվածի ամառային ընթացիկ պահպանման իրականացման պահանջ տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից:

Խստացվել են նաև թերությունների վերացման ժամկետներն ու թերությունները, մասնավորապես՝ ավելացվել են ճանապարհին ավազի առկայությունը, աղբի առկայությունը ոչ միայն երթևեկելի մասում, այլ ամբողջ օտարման շերտում: Հստակ ժամկետ է սահմանվել ձմեռային սեզոնից հետո՝ ճանապարհին կուտակված ավազի հեռացման համար, ընթացիկ ամառային պահպանման ժամկետի սկզբից՝ ապրիլի 1-ից ոչ քան 15-օրյա ժամկետում:

Խստացվել են նաև որոշ թերությունները ժամկետում չվերացնելու համար նվազեցումների ժամկետները, ինչպես նաև չափերը՝ գործող կարգավորմամբ նվազեցումը կիրառվում էր 1 կմ ճանապարհի արժեքից, այժմ նախատեսվում է տվյալ ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տվյալ ամսվա համար նախատեսված գումարից: Սահմանվել են կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների թերությունները, վերացման ժամկետները և չվերացնելու դեպքում կիրառվող նվազեցումները:

Leave a Comment