Կոնգրեսը հաստատել Է 2026-ի ռազմական բյուջեն
Միացյալ Նահանգների Սենատը երեկ ընդունել Է 2026 թվականի ռազմական բյուջեն: Բանակին կտրվի հիրավի աստղաբաշխական գումար՝ 901 միլիարդ դոլար:
Մեկ շաբաթ առաջ Էր Ներկայացուցիչների տունն Է հավանություն տվել բյուջեին, այսպիսով, Կոնգրեսի երկու պալատները կողմ են քվեարկել օրինագծին, որի անունն Է «Ազգային պաշտպանության լիազորման մասին» օրենք: Այն փոխանցվել Է Սպիտակ տուն և ուժի մեջ կմտնի նախագահ Դոնալդի Թրամփի կողմից ստորագրվելու պահից:
Ամերիկացիները ռազմական բյուջեով միջոցներ են նախատեսում Եվրոպայում անվտանգությունը բարձրացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ Թրամփը պարբերաբար քննադատում Է Եվրոպայի լիդերներին և խոսում Է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին:
Օգնություն Ուկրաինային և Բալթյան երկրներին
2026-ի բյուջեում նշվում Է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու գումարը՝ 800 միլիոն դոլար: Բալթյան երեք հանրապետությունների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պաշտպանության համար առանձնացվում Է 175 միլիոն դոլար՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պաշտպանությանը աջակցելու համար։
2026-ին ամերիկացի զինծառայողների աշխատավարձը կավելանա 4 տոկոսով և հսկայական միջոցներ կտրամադրվեն տեխնիկայի գնումների համար: Վաշինգտոնն այդ որոշումները կայացնում Է, հաշվի առնելով հիմնական մրցակիցների՝ Չինաստանի և Ռուսաստանի ռազմական ծախսերը և այդ երկրներում նոր զինատեսակներ ստեղծելու իրողությունը:
Թրամփը գովեստով Է խոսել իր աշխատանքի մասին
Երեկ Թրամփը հեռուստաուղերձով դիմել Է հայրենակիցներին: Նա խոսել Է առավելապես տնտեսական գործընթացների մասին, իրեն հատուկ ոճով ընդգծելով, որ նոր լիցք Է հաղորդել ամերիկյան բիզնեսի զարգացմանը, ստեղծել Է նոր աշխատատեղեր, վճռական միջոցներով հզորացերել Է երկրի հարավային սահմանների պաշտպանությունը, պատկան մարմինները երկրից արտաքսում են ապօրինի ներգաղթյալներին և կանխում նոր ներգաղթյալների մուտքը: Նա խոսել Է նաև արտաքին քաղաքականության մասին:
«Տասն ամսում ութ պատերազմ եմ դադարեցրել»
«Ես վերականգնել եմ Ամերիկայի հզորությունը, տասն ամսում ութ պատերազմ եմ դադարեցրել, չեզոքացրել եմ Իրանի միջուկային սպառնալիքը, վերջ եմ տվել պատերազմին Գազայում, երեք հազար տարում առաջինն եմ խաղաղություն բերել Մերձավոր Արևելք, ապահովել եմ պատանդների վերադարձը՝ թե ողջ մնացածների, թե զոհվածների մարմինների: Իսկ այստեղ՝ տանը, մենք փլատակներից դուրս ենք հանում մեր տնտեսությունը: Նախորդ վարչակազմը և Կոնգրեսում նրա դաշնակիցները, տրիլիոնավոր դոլարներ են մսխել, ինչի հետևանքով աննախադեպ գնաճ Է սկսվել, սակայն հիմա ես իջեցնում եմ գները և շատ արագ եմ դա անում»,- ասել Է Թրամփը:
«Վճարագրերն արդեն ճանապարհին են»
Վերստին խոսելով զինուժի մասին, Թրամփը հայտարարել Է, որ 1 միլիոն 450 հազար զինծառայողներ Սուրբ Ծնունդին նախորդող այս օրերին կստանան 1776-ական դոլար պարգևավճար: Թրամփը պարզաբանել Է, թե ինչու հենց 1776:
«Այսպիսով, զինվորի դիվիդենտ, ի պատիվ 1776 թվականին մեր երկրի հիմնադրման, մենք յուրաքանչյուր զինվորին ուղարկում ենք 1776 դոլար։ Վճարագրերն արդեն ճանապարհին են»,- հայտնել Է նախագահը:
Դոնալդ Թրամփն իր այդ տեսաուղերձում խիստ քննադատության Է ենթարկել իր նախորդի՝ Ջո Բայդենի աշխատանքը:
Նա 2026-ին Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հանդես կգա նաև ավանդական ամենամյա ուղերձով: