Կոմպանին «Բավարիայում» գերազանց մթնոլորտ է ստեղծել․ Bild

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հանդերձարանում գերազանց մթնոլորտ է, հաղորդում է Bild-ը:

Գերմանական լրատվամիջոցը ծավալուն հոդված է հրապարակել՝ արձանագրելով թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի կատարած փայլուն աշխատանքն ակումբ ժամանելու պահից ի վեր: Կոմպանին ֆուտբոլիստներին հրապարակայնորեն չի քննադատում: Նա հաճախ ընդունում է ֆուտբոլիստներին առանձին իր աշխատասենյակում ու մասնավոր զրույցներում բարձրաձայնում խնդիրների մասին:
Կոմպանին հրապարակայնորեն խոսում է միայն դրական բաների մասին:

Մարզչին նաև դուր է գալիս Մանուել Նոյերի պահվածքը: Վերջինս միշտ պրոֆեսիոնալիզմ է դրսևորում, երբ մնում է պահեստայինների նստարանին:

Leave a Comment