Ֆլիկը Տեր Շտեգենին շանս է տվել Շչեսնիի խնդրանքով

«Գվադալախարայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի խաղում (2-0) «Բարսելոնայի» ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դաշտ դուրս գալու հնարավորություն է ստացել ակումբի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի խնդրանքով, գրում է Diario Sport-ը։

Գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մտադիր էր դաշտ դուրս բերել Շչեսնիին, բայց հանդիպումից առաջ գերմանացին փոխել է որոշումը երկու դարպասապահների հետ զրույցից հետո։

Լեհ դարպասապահը Ֆլիկին ասել է, որ Տեր Շտեգենը` որպես թիմի ավագ, արժանի է խաղաժամանակ ստանալուն։

60-ամյա մարզիչը գնահատել է Շչեսնիի քայլը` որոշելով Տեր Շտեգենին դաշտ դուրս բերել մեկնարկից։ Կատալոնական ակումբի ղեկավարները նույնպես գովեստի խոսքեր են հնչեցրել Շչեսնիի հասցեին։

33-ամյա Տեր Շտեգենն ապաքինվել է մեջքի ծանր վնասվածքից և ընթացիկ մրցաշրջանում մասնակցել առաջին հանդիպմանը։ Գերմանացին խաղադաշտից բացակայում էր 6 ամսից ավելի։

Leave a Comment