Aurora News | Լավրովը Կալլասի հայտարարությունը որակել է «անկեղծ խոստովանություն»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի այն հայտարարությունը, թե ԵՄ-ն կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արեց Մոլդովայում, որակել է որպես խոստովանություն։

«Վերջերս ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հրապարակավ խոստացավ, որ ԵՄ-ն «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես իրենք արել են Մոլդովայում»։ Դա անկեղծ խոստովանություն էր։ Բրյուսելի օգնությունն ուղղված է արևմտամետ թեկնածուին աջակցելուն և անկախ թեկնածուներին քննադատելուն»,- նշել է Լավրովը։

Leave a Comment