Կոմպրոմատների ազդեցության տակ իրենք գործունեություն են ծավալում իրենց կաշին փրկելու համար․ Օհանյան 

18 Դեկտեմբերի, 2025

Այն ինչ կատարվում է այսօր իշխանությունների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարզապես անբարոյականություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նրանք մեղքերի մեջ թաթախ թաթախված մարդիկ են, որովհետև իրենց ղեկավարության ժամանակ յոթ տարվա ընթացքում ամեն տարի մենք ունեցել ենք ձախողում․ ձախողվել է բանակցային գործընթացը, ունեցել ենք պարտություններ 2020 թվական, 21, 22, 23, ունեցել ենք ողբերգություն, որ Արցախը հայաթափվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմի ժամանակ, 2025 — 24 թվականին ունեցել ենք մեր շահերից չբոխող սահմանազատում և սահմանագծում, տվել ենք մեր տիրապետության տակ գտնվող տարածքներ և ոչ մի բան չենք ստացել:

Հիմա այդ մեղքերի մեջ թաթախված մարդիկ փորձում են եկեղեցում կարգ ու կանոն հաստատել։ Եկեղեցին ունի իր կանոնակարգը և եկեղեցին սահմանադրորեն ինքնուրույն է, և եկեղեցին ինքը կարող է աշխատել, վերլուծել և եթե կա իր մեջ թերություններ, այդ թերությունները ինքը կարող է վերացնել: Ոչ ոք իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կանոնակարգին»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment