Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոս հայտարարեց՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:
Նրանք հայտարարեցին, որ այդքանով իրենց «առաքելությունն ավարտված է», իսկ հաջորդ անգամ լինելու են «Մայր Աթոռում՝ աղոթելու ազգի ու հոգևոր դասի ամրապնդման ու պայծառության համար»։
Նշենք, որ լրագրողներին ուժայինները թույլ չեն տալիս մոտենալ նրանց։
Հավելենք, որ նրանք իրենց հայտարարությունն արեցին՝ ի պաշտպանություն կաթողիկոսի հավաքված քաղաքացիներ՝ իրենց հասցեին հնչեցրած «հուդա» վանկարկման ու սուլոցների ներքո։
Մայր Աթոռում այսօր հավաքվել էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները, քաղաքացիները, ինչպես նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ:
Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ժամերգության ընթացքում իր ելույթում նշեց, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորեց սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ:
