Aurora News | Քաշքշուկ՝ Մայր Տաճարի դիմաց, մարդկանց ինքնազգացողությունը վատացել է. նոր մանրամասներ

Եկեղեցու բակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Մայր Աթոռում կայանալիք ժամերգությանը զուգահեռ եկեղեցի են ժամանել 10 եպիսկոպոսները :

Վնասվածնքներ են ստացել մի քանի լրատվական կայքի լրագրողներ, ինչպես նաև մեկ լրագրողի ինքնազգացողությունն է կտրուկ վատացել։

Նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ Իրավիճակը շարունակվում է լարված մնալ։

Հիշեցնենք՝ 10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները, մյուս կողմում` կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների կողմնակիցները։

Leave a Comment