«Փյունիկը» գլխավորող Արտակ Օսեյանը ճանաչվել է Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն մարզիչ։ Նախորդ ամիս «Փյունիկը» 4 խաղում վաստակել է 10 միավոր։
Արտակ Օսեյանը քվեարկության արդյունքում առաջ է անցել Ռոբերտ Արզումանյանից («Ուրարտու») և Արթուր Ասոյանից («Վան»)։