Մոդրիչը «Ռեալին» խորհուրդ է տվել ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպանին

«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Ռեալին» խորհուրդ է տվել ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին տեղեկացնում է Defensa Central-ը։

«Ռեալում» կարծում են, որ պորտուգալացին ամբողջությամբ համապատասխանում է թիմի խաղաոճին։

Վիտինյայի ու ՊՍԺ-ի միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2029 թվականի հուլիսի 1-ին, սակայն պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս կիսապաշտպանին տեղափոխվել իր ուզած ակումբ, եթե այդ ակումբը փարիզցիներին վճարի 100 միլիոն եվրո։

25-ամյա ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանում 22 խաղում խփել է 5 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։

Leave a Comment