Կաթողիկոսին հեռացնելու՝ 10 եպիսկոպոսների պահանջի ակցիան և ժամերգությունը Էջմիածնում կսկսվեն միաժամանակ

Ոստիկանական մեծաթիվ ուժեր են հավաքվել էջմիածնում ու հարակից տարածքում։
Երևան-Էջմիածին ճանապարհին ոստիկաններով լցված ավտոբուսների շարասյուն է ընթանում։  

Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, ըննդիմադիր ուժերի ներկայացուցիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայ եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսին, հոգևոր դասին։

 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել այն մասին, որ այսօր՝ ժամը 17:00-ին գնալու են Մայր Աթոռ՝  պահանջելու կաթողիկոսի հրաժարականը։ Նրանք հայտարարության մեջ հատուկ կոչ էին արել քաղաքացիներին՝ միանալ իրենց։  

Ինչպես հայտնի է, ամեն հինգշաբթի Արագածոտնի թեմը երեկոյան ժամերգություն է անում՝ աղոթելու կալանավորված եպիսկոպոսների ու Բաքվում գտնվող մեր գերիների ազատության համար։ Միասնական ժամերգությունը պետք է կատարվեր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Թեմը երեկ հայտարարել է, որ ժամերգությունն անելու է Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում։

Ժամերգությունը կսկսվի կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների հավաքի հետ միաժամանակ՝ ժամը 17:00-ին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի միանալու այսօրվա եպիսկոպոսների ակցիային, սակայն աջակցում է նրանց:

Այսօր նախատեսված է նաև Հոգևոր ժողով։

The post Կաթողիկոսին հեռացնելու՝ 10 եպիսկոպոսների պահանջի ակցիան և ժամերգությունը Էջմիածնում կսկսվեն միաժամանակ appeared first on Ազգ.

Leave a Comment