Ես գոհ եմ. Ալոնսոն՝ գավաթային խաղի մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ամփոփել է «Տալավերայի» դեմ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի խաղը:

«Սա գավաթային խաղ էր, որտեղ ամեն ինչ կարող էր պատահել: Ես գոհ եմ և ուրախ, քանի որ մենք հասել ենք մեր նպատակին: Նպատակը հաջորդ փուլ դուրս գալն էր:

Մենք մի փոքր կորցրինք վերահսկողությունը խաղի վերջում: Պետք է պաշտպանվենք ու հարձակվենք ամբողջ թիմով: Այժմ մտածում ենք միայն «Սևիլիայի» դեմ խաղի ու տարին լավ փակելու մասին»,-Չաբի Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Leave a Comment