ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարց. Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում զինծառայողների՝ տոներին ընդառաջ դրամական պարգևատրում ստանալու վերաբերյալ: Սակայն հստակ արձագանք պաշտպանության նախարարությունից չկար:

Պատասխան. Ինչպես նախորդ 3 տարիներին, այս տարի ևս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, տոներին ընդառաջ, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը կստանա պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment