«Մամ, ես արդեն մեծ եմ»․ ինչպես են հայ հայտնիների դուստրերը գնալով ավելի շատ քննարկվում, քան հայտնի մայրիկները

Ինչու՞ և ինչպե՞ս հայտնի դառնալ։

Այսպես ասած, հին սերունդը և նոր սերունդը, վստահաբար տարբեր պատասխաններ կտան այս հարցին, թեկուզ, գոնե «ինչպես»-ի պարագայում։

Starnews.am-ը, օրինակ, հիշում է, թե ինչպես է հայտնի դարձել երգչուհի Ալլա Լևոնյանը։ Ավշար գյուղից, լավ ձայնային տվյալներ ունեցող երգչուհու ուղին այնքան էլ հեշտ չի եղել, ինչի մասին Ալլան ինքը ևս բազմիցս նշել է տարբեր հարցազրույցների ընթացքում։ Բայց աշխատասիրությունը, պրոֆեսիոնալիզմն ու թերևս, ժամանակի պահանջը, արեցին իրենց իրենց գործն ու Ալլա Լևոնյանին այսօր շատերը ճանաչում են որպես պրոֆեսիոնալ երգչուհի, ով ի դեպ, կարողացել է նաև ամուր ընտանքի ստեղծել, ինչը շոուբիզնեսի ներկայացուցիչներից ոչ բոլորին է հաջողվում։

Իսկ ինչպես վերջին օրերին հայտնի դարձավ Ալլա Լևոնյանի դուստրը՝ Ժաննան։ Ասենք՝ սոցիալական հարթակներում տարածված լուսանկարների շնորհիվ, ավելի ճիշտ, այդ լուսանկարներում իր կրած զգեստի։ Ժաննան Ալլայի հետ միասին ներկայացել էր Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացած AMVA մրցանակաբաշխությանը։ Ու թեև մրցանակաբաշխությունը երաժշտական էր, բայց Ժաննայի հագուստը առավել շատ հայտնվեց ուշադրությա կենտրոնում, Ալլայի ելույթը։ Հանուն արդարության նշենք՝ քննարկումները հիմնականում բացասական երանգով էին։

Ալլա Լևոնյանից ոչ պակաս բարդ և հետաքրքիր ուղի է անցել դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։ Հիշում եք չէ՞ Լուիզայի հեռուստատեսայաին առաջին քայլերը «Պահմտոցի»-ում, մինչև Հրանտ Թոխատյանի հետ ամուսնություն, թատրոնում դերեր, հեռուստասերիալներ, ֆիլմեր․․․ իրականում այս անցումների մեջ կա տարիների աշխատանք, նվիրում, վերելքներ ու անկումներ։

Իսկ ինչպես հայտնի դարձավ Լուիզայի դուստրը՝ Լիլիթը։ Նախ՝ ազգանունի շնորհիվ՝ Թոխատյան։ Հետո արդեն նա հանդես եկավ մի քանի հեռուստատեսային նախագծերում՝ դրսևորելով իրեն՝ որպես դերասանուհի։ Բայց հիմա Լիլիթը կարող է, օրինակ, ինստագրամյան իր էջում հրապարակել հոլովակ, թե ինչպես է հերթական անգամ ինքը փոխում իր մազերի գույնը և դա ունենա ավելի շատ դիտումներ՝ առաջացնելով ավելի մեծ աժիոտաժ։ Կամ կարող էմայրիկի հետ լուսանկար հրապարակել ու հանրությունը սկսի քննարկել, որ Լուիզան ավելի երիտասարդ է երևում, քան դուստրը, և այսպես շարունակ։

Արժեքների՞, մտածելակերպի՞ թե՞ բարքերի՞ արդյունքում են կատարվել այս փոփոխությունները։ Ենթադրություններն իմաստ չունեն, պարզապես յուրաքնչյուրն ինքը պետք է որոշի ցանկանում է հայտնի դառնալ տաղանդի՞, թե հագուստի հաշվին, և ուր են տանում այդ երկու ճանապարհները։

Մյուս հայտնիներն ու նրանց դուստրերը՝ Starnews.am-ի առաջիկա անդրադարձում։

Leave a Comment