ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում, ինչպես նաև մի շարք հարակից իրավական օրենքներում

Կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքների նախագծերի օրենսդրական նախաձեռնությանը։Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։

ՀՀ կառավարությունը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի որոշում է հավանություն տալ՝

  • «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,
  • «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Leave a Comment