Ռուբեն Մխիթարյանի արձագանքը՝ «Օձի լեզու» հաղորդմանը

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ: «Օձի լեզու» ծրագրում հնչած կարծիքները ես կարող եմ հարգել ու կարող եմ շատ հանգիստ լսել, քանի որ հնչեցնողները ոլորտի մարդիկ են, «շարքային ստատուսչի, կամ քոմենթչի» չեն, բայց այդ կարծիքը ընդունել, կամ չընդունելը նույնպես իմ գործն է, համաձայնվել, կամ չհամաձայնվելը նունպես:

«Հայաթ պրոջեքթի» մասին ուղիղ 1 տարի է ով ինչ ասես խոսում է, ես երբեք ոչ մի խոսակցության չեմ անդրադարձել, քանի որ գետնի վրա, իրական կյանքում խումբը շարունակում է իր համերգային գործունեությունը ու եթե դուք իրոք անհանգստանում եք Հայաթի մասին, ապա համեցեք ամեն շաբաթ նրանց համերգներին Գյումրիում և Երևանում:

Ես հասկանում եմ, որ շատերն են ցանկանում, որ սկանդալներով հարուստ լինի հայկական շոուբիզնեսը, բայց մենք մեր մասով այդ «հաճույքը» իրենց չենք պատճառի:))

Հ.Գ. ԵՒ ևս մեկ բան: Ունենալու՞ է Հայաթը նոր երգեր ու տեսահոլովակներ: Իհարկե այո: Ե՞րբ:)) Դա էլ արդեն մեր գործն է. հենց այնպես, ինչպես եղել է մեր գործը վերջին 5 տարիների ընթացքում: Մենք ձեզի սիրենկԳը, անկախ ամեն ինչից:))»։

Leave a Comment