Գերմանիան և Եվրամիության այլ երկրներ շուտով կարող են ապաստան հայցողներին արտաքսել «երրորդ անվտանգ երկրներ»

Գերմանիան և Եվրամիության այլ երկրներ շուտով կարող են ապաստան հայցողներին արտաքսել «երրորդ անվտանգ երկրներ», նույնիսկ եթե նրանք այդ երկրներում երբևէ չեն եղել։ Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի բանակցողների միջև դեկտեմբերի 17-ի երեկոյան։

Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ը՝ հղում անելով KNA գործակալությանը։

Փոփոխված կանոնների համաձայն՝ ԵՄ-ում ապաստան հայցողին կարող է մերժվել ապաստանը, եթե նա տեսականորեն կարող էր դիմել ապաստան ստանալու համար որևէ այլ երկրի, որը համարվում է նրա համար անվտանգ՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ անձը այդ երկրում երբևէ չի ապրել կամ այնտեղ հարազատներ չունի։ Բացառություն են կազմում միայն ուղեկցող չունեցող անչափահասները։

ԵՄ անդամ երկրները նաև կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել երրորդ երկրների հետ, որպեսզի վերջիններս ընդունեն միգրանտներին, իսկ նրանց ապաստանի դիմումները քննարկվեն այդ երկրներում։ Այս փոփոխությունները մաս են կազմում ԵՄ միգրացիայի և ապաստանի նոր քաղաքականության փաթեթի, որը նախատեսվում է ուժի մեջ մտցնել մինչև 2026 թվականի հունիսը։

Leave a Comment