Ադրբեջանից այսօր Հայաստան է ուղարկվել AI-95 բենզինով լի 22 վագոն

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) Հայաստան է մատակարարել տեղական արտադրության նավթի առաջին խմբաքանակը՝ AI-95 բենզինով լի 22 վագոն, Այս մասին հայտնում է Trend-ը:

1220 տոննա AI-95 վառելիքը Ադրբեջանի երկաթուղիների բեռնատար գնացքով Բաքվի բեռնատար կայարանից ուղարկվել է Բոյուկ Քեսիկ կայարան։ Այնտեղից բեռը Վրաստանի տարածքով կտեղափոխվի Հայաստան։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին՝ Գաբալա քաղաքում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment