Համայնքներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվել են շուրջ 150 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր

2025 թվականին համայնքներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվել են շուրջ 150 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր՝ պետական բյուջեի միջոցներով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարության նիստից։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց պետական բյուջեի միջոցով իրականացված ծրագրերի ֆինանսավորումը․ «55 միլիարդ դրամ պետական բյուջեի միջոցներով հատկացրել ենք ճանապարհաշինարարությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհային դեպարտամենտը, և 2 միլիարդ դրամ պետական բյուջեից՝ հրատապ ծրագրերի մասով, ինչպես նաև 2 միլիարդ դրամ՝ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում»։

Ամփոփելով վարչապետը նշեց, որ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում 300 միլիոն դոլար են հատկացրել պետական բյուջեից։ 

Ընդգծեց նաև․ «Այսինքն դպրոցները չենք ասում, մանկապարտեզները չենք ասում, առողջապահական կենտրոն, հուշարձանների նորոգումը չենք ասում և այլն, այսինքն սա աներևակայելի թվեր են, աներևակայելի թվեր են, որ ներդրվում է, հետո էլ ասում ենք մեր տնտեսության զարգացումը, բա որտեղից, այստեղից»։

Leave a Comment