18 դեկտեմբերի 2025 – 13:20 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Կրասնոդար» ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստն է՝ Transfermarkt-ի վարկածով։
Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, հայտնում է Auroranews.am-ը։
Նույնքան է նաև «Լոկոմոտիվի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի տրանսֆերային արժեքը։
Էդուարդ Սպերցյանն ավելի վաղ գրել էր, որ Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը ակումբն ավարտում է առաջին տեղում։Ռուսաստանի ֆուտբոլային առաջնության 18 տուրերից հետո «Կրասնոդարը» հավաքել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Ակումբի անմիջական մրցակիցը՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որը 39 միավորով երկրորդ տեղում է։
Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածը վերսկսվելու է 2026 թվականի փետրվարին։