Կանգ առեք։ Վտանգել հայոց եկեղեցին՝ կնշանակի վտանգել Հայաստանը. Անահիտ Քնարյան

Դեկտեմբեր 18,2025 12:34

ԴԵՌ  ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՔ.
ԿԱՆԳ  ԱՌԵՔ։

… Ինչպես ՀԱՅԱՍՏԱՆԸ քրիստոնեական աշխարհի ԴԱՐՊԱՍՆ Է, այնպես էլ  ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ  ՍՈՒՐԲ  ԵԿԵՂԵՑԻՆ  աշխարհի Քրիստոնեական  Եկեղեցու  ԽՈՐԱՆՆ  Է…
Վտանգել  ՀԱՅՈՑ  ԵԿԵՂԵՑԻՆ՝ կնշանակի վտանգել ՀԱՅԱՍՏԱՆԸ, որը և կնշանակի բացել  Քրիստոնյա Սշխարհի դարպասները նոր «Խաչակրաց պատերազմներին» ընդառաջ։
ԿԱՆԳ  ԱՌԵՔ։
Ոչ Կաթողիկոսն է Հայոց Առաքելական Եկեղեցին, ոչ  վարչապետը՝ Հայաստանն ու Հայոց Պետականությունը։ Մեկը Եկեղեցու և Աստծո սպասավորն է, մյուսը՝ Պետության։  Եվ  նրանց ճանապարհները զուգահեռ են՝ չեն խաչվում։
ԿԱՆԳ ԱՌԵՔ:
Նիկոլ Փաշինյան, ԿԱՆԳ ԱՌԵՔ։
Ձեր անձնական հարաբերությունները լուծեք խաղաղ հաշտությամբ՝ աշխարհի աչքից ու ականջից հեռու։
Աստծուց չեք վախենում՝ վախեցեք Նախախնամությունից…
(-Արցախը, ավաղ, կրակի բաժին դարձրած հրձիգ պետություններից շատերում բռնկվեց նույն կրակը և դեռ շարունակվում է… )
ԿԱՆԳ  ԱՌԵՔ:
ԱՆԱՀԻՏ  ՔՆԱՐՅԱՆ

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի Անահիտ Քնարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment