Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեղեկացնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են։
Այսպես,
Մի քանի օր է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների կողմից իրականացվում են ակտիվ գործողություններ՝ Դավիթ Համբարձումյանի աջակիցներին «զրույցի» կանչելու և տարաբնույթ խոսակցություններ վարելու համատեքստում , ինչն ակնհայտորեն կրում է քաղաքական ճնշման, անձանց վախեցնելու և հաշվեհարդարի բնույթ։ Այդ ամենի նպատակը մեկն է՝ կանխել մարդկանց՝ սահմանադրորեն երաշխավորված հավաքներին մասնակցելու իրավունքի գործուն իրացումը, քանի որ հատկապես թիրախավորվում են այն քաղաքացիները, ովքեր բաց, խաղաղ և սահմանադրական ճանապարհով բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը սեպտեմբերի 26-ի հանրային հավաքի ընթացքում՝ պաշտպանելով իմպիչմենտի գործընթացը։
Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես «օրինական օպերատիվ գործունեություն», իրականում վերածվել է քաղաքական այլախոհության դեմ ուղղված գործիքակազմի։
Արձանագրում ենք, որ այս ամենը
🔹 ընտրովի արդարադատություն է,
🔹 քաղաքական հետապնդում է։
Պահանջում ենք՝ դադարեցնել ոչ իրավական դրդապատճառներով իրականացվող այդ գործողությունները և ապահովել քաղաքացիների իրավունքների լիարժեք իրագործումը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: