Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Հայաստան «նավթամթերքի առաջին խմբաքանակն» ուղարկելու մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Հայաստան «նավթամթերքի առաջին խմբաքանակն» ուղարկելու մասին:

Նրանք պնդում են, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի արտադրության 22 վագոն АИ-95 բենզին:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը հաստատել էր, որ նման քննարկումներ կան:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չէր բացահայտել այն ընկերության անունը, որը պատրաստվում է Հայաստան ադրբեջանական նավթամթերք ներկրել։

Leave a Comment