
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ կառավարությունը խստացնելու է ատելության խոսքի դեմ պայքարը՝ Բոնդի լողափում հրեական տոնի ընթացքում տեղի ունեցած մահացու կրակոցից հետո, որի հետևանքով զոհվել է 15 մարդ, հայտնում է BBC-ին։
Վարչապետի խոսքով՝ կընդունվեն նոր օրենքներ՝ ուղղված ատելություն, պառակտում և արմատականացում տարածողների դեմ։
Ներքին գործերի նախարարին կտրվեն վիզաներ չեղարկելու կամ մերժելու նոր լիազորություններ, կստեղծվի նաև աշխատանքային խումբ՝ կրթական համակարգում հակասեմականության կանխարգելման համար։
Նախատեսվում են պատժամիջոցներ բռնություն խրախուսող քարոզիչների նկատմամբ։
Ալբանեզեն ընդունել է, որ կառավարությունը կարող էր ավելին անել հակասեմականությունը կանխելու համար և ընդգծել է ազգային միասնության պահպանման կարևորությունը։