Հորդորում եմ 10-ը եպիսկոպոսներին` հրաժարվել այսօր Մայր Աթոռում ծրագրվող սադրանքին մասնակցելուց իշխանությունների գործիքը լինելուց

Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է.

«Հորդորում եմ երեկ հայտարարություն տարածած 10-ը եպիսկոպոսներին` հրաժարվել այսօր Մայր Աթոռում ծրագրվող սադրանքին մասնակցելուց և մեր ժողովրդին պառակտելու` իշխանությունների գործիքը լինելուց:

Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի»:

Leave a Comment