Ուկրաինային անհապաղ փող է պետք

Ուկրաինան լուրջ ֆինանսական դժվարությունների է բախվում և առաջիկա տարիներին զգալի արտաքին աջակցության կարիք ունի, հաղորդում է AP-ն։

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Ուկրաինային 2026-2027 թվականներին ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի 137 միլիարդ եվրո (մոտավորապես 160 միլիարդ դոլար)։ Այս ֆինանսավորման զգալի մասը պետք է ապահովվի մինչև գարուն։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև, հայտարարել է, որ Ուկրաինայի հաջորդ երկու տարիների ֆինանսավորման հարցը պետք է լուծվի Եվրոպական խորհրդի շրջանակներում։

«Մեկ բան բացարձակապես պարզ է. մենք պետք է որոշում կայացնենք Ուկրաինայի հաջորդ երկու տարիների ֆինանսավորման վերաբերյալ», — ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները մտադիր են շարունակել բանակցությունները մինչև համաձայնության հասնելը, նույնիսկ եթե քննարկումները տևեն մի քանի օր։

Leave a Comment