Սուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե

• Մենք՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ զավակներ, հայտարարում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պառակտման, հակականոնական գործողությունների և քաղաքական շահարկումների վայր չէ։

Ուստի վաղը՝ ժամը 16:00-ից, կհավաքվենք Մայր Տաճարի բակում՝ պաշտպանելու Սուրբ Էջմիածնի միաբանության բնականոն կյանքը, Եկեղեցու կանոնական կարգը և Հայոց Եկեղեցու դարավոր միասնությունը։

Հստակ է, որ գործող իշխանության հետ նույնացող և նրա հակազգային քաղաքականությանը գիտակցաբար լեգիտիմություն հաղորդող քայլերը չեն կարող ծառայել ո՛չ Եկեղեցուն, ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ պետությանը։

Մեր այս հավաքը նպատակ ունի նաև որդիական հնազանդությամբ և աղոթական ոգով դիմելու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով կանոնական գնահատական տալ Եկեղեցու միասնությունը խաթարող գործողություններին և կարգալույծ հռչակել Սուրբ Էջմիածնի դեմ ասպատակություն կազմակերպող ուխտադրուժ ու պառակտիչ եպիսկոպոսներին։

Կոչ ենք անում բոլոր հավատավոր զավակներին՝ մնալ խաղաղ, կարգապահ, աղոթքով լցված և թույլ չտալ, որ Սուրբ Էջմիածինը դառնա ներքին պառակտման ու արտաքին ազդեցությունների գործիք։

Սուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը։

 

Leave a Comment