Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Մհեր Գրիգորյանը Երևանում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են տնտեսական համագործակցությունը․ հաղորդել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ալեքսեյ Օվերչուկը նախագահել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը», – նշվել է հաղորդագրությունում։
Հանդիպման ժամանակ կողմերը նաև ընդգծել են երկու երկրների միջև էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության նկատմամբ «հատուկ ուշադրությունը»։
Կողմերը նաև ամփոփել են հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած 23-րդ նիստի նախկինում ընդունված որոշումների կատարումը և նախանշել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների հետագա զարգացման քայլերը։
Հանդիպման արդյունքում՝ ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը և մի շարք այլ փաստաթղթեր։