ԱՄՆ-ը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի վրա հարված հասցնելու մասին

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում հարվածել են թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավի, հաղորդում է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-ասվում է հրամանատարության՝ X-ում արված հայտարարության մեջ: Նշվել է նաև, որ հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ: ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել:

«Հարավային նիզակ» գործողության համատեղ աշխատանքային խումբը հարվածը հասցրել է պատերազմի նախարար Պիտ Հեգսեթի հրահանգով։

Leave a Comment