Ռեկորդային ռազմական ծախսեր․ ԱՄՆ Սենատը հաստատել է պաշտպանական բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 2026 թվականի պաշտպանական բյուջեի օրինագիծը, որը նախատեսում է ռեկորդային՝ 901 միլիարդ դոլարի ռազմական ծախսեր։

Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքը (NDAA)՝ 77 կողմ և 20 դեմ ձայներով։

Օրինագիծը նախորդ շաբաթ հաստատվել էր նաև Ներկայացուցիչների պալատի կողմից և այժմ կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։
Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահը պատրաստվում է ստորագրել փաստաթուղթը։

Բյուջեն նախատեսում է զինվորականների աշխատավարձերի 3.8 տոկոսով բարձրացում, ռազմական տեխնիկայի գնումներ և ԱՄՆ ռազմական մրցունակության ամրապնդման միջոցառումներ՝ Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ։

Leave a Comment