ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, համաձայն որի ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը 2026 թվականի հունվարի 5-19-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային համակարգից։
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հունվարի 5-19-ը ներառյալ:
Ահարոն Սահակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2026 թվականի հունվարի 5-8-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, իսկ 2026 թվականի հունվարի 9-19-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը: